Balenciaga-ն և Alexander McQueen-ը հրաժարվել են բնական մորթի օգտագործելուց

Kering կոնգլոմերատի պատկանող բրենդները հայտարարել են, որ պաշտոնապես հրաժարվում են իրենց հավաքածուներում բնական մորթի օգտագործելուց: Նորաձևության տները հայտնել են, որ կենդանական ծագում ունեցող մորթու փոխարեն նրանք կանցնեն այդ նյութի ավելի էթիկական անալոգների, գրում է Humane Society International-ը:

Նշենք, որ Balenciaga-ի գողարվեստական տնօրեն Դեմնա Գվասալիան պաշտոնը ստանձնելուց հետո չի աշխատել բնական մորթու հետ, իսկ այժմ պաշտոնապես հաստատել է իր դիրքորոշումը:

Հիշեցնենք, որ Kering ընկերությունում մնացել են միայն երկու բրենդներ, որոնք շարունակում են օգտագործել բնական մորթի՝ Saint Laurent-ը եւ Brioni-ն։ Ավելի վաղ բնական մորթուց հրաժարվել էին այնպիսի նորաձևության հսկաներ, ինչպիսիք են Gucci-ն, Prada-ն, Versace-ն, Burberry-ն, Chanel Miu Miu-ն և Diane von Furstenberg-ը: