Ժաննա Լևինան բողոքել է Գարիկ Մարտիրոսյանից՝ դիմելով հետևորդներին

Հայտնի շոումեն և պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, դժգոհել է, որ ամուսինն իրեն լավ չի լուսանկարում։ Նա որպես ապացույց Instagram-ի իր էջում հրապարակել է ամուսնու արած լուսանկարն ու պատմել, թե ինչն է իրեն նյարդայնացնում։
«Ասեք ինձ, խնդրում եմ, երբ ձեր ամուսինը լուսանկարում է ձեզ, նա է՞լ է ինչ-որ բան ձեզնից «կտրում»։ Օրինակ, Գարիկն ինձ լուսանկարելիս միշտ ձեռքերս կամ ոտքերս չի լուսանկարում ու միշտ ասում է, թե տես` «թույն» լուսանկար է ստացվել, բայց չեմ հասցնում նայել, ինքն արդեն փախչում է», – գրել է Լևինան։

Նա նշել է, որ եթե հանկարծ աչքը թարթում է մեկ վայրկյանանոց ֆոտոսեսիայի ժամանակ, նոր լուսանկարվելու երկրորդ շանս այլևս չի ունենում: Լևինայի լուսանկարը մի քանի ժամում հավաքել է ավելի քան 10 000 հավանում։ Մի շարք օգտատերեր հասկացել են նրա զայրույթը և նշել, որ իրենց ամուսիններն էլ են այդպես վարվում։