Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մուլտիմեդիոն ցուցադրություն կբացվի ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի «Ռուսաստանն իմ պատմությունն է» թանգարանում։ Այն կկրի «Ոչ ցեղասպանությանը» խորագիրը։
Ցուցադրությունը կգործի ապրիլի 11-25-ը:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Դոնի Ռոստովի հայ երիտասարդական միության ջանքերով՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Դոնի Ռոստովի հայ համայնքի հետ համատեղ:
Ցուցադրության վայրը Ռուսաստանի ամենամասշտաբային ցուցահանդեսային համալիրն է համարվում։ Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Երևանում երթ է լինելու է դեպի Ծիծեռնակաբերդ։
Ապրիլի 24-ին Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է 1915 թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակը։ Թուրքիան մինչ օրս չի ընդունել իր կատարած եղեռնագործությունը։