Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն կբացվի Դոնի Ռոստովի թանգարաններից մեկում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մուլտիմեդիոն ցուցադրություն կբացվի ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի «Ռուսաստանն իմ պատմությունն է» թանգարանում։ Այն կկրի «Ոչ ցեղասպանությանը» խորագիրը։

Ցուցադրությունը կգործի ապրիլի 11-25-ը:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Դոնի Ռոստովի հայ երիտասարդական միության ջանքերով՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Դոնի Ռոստովի հայ համայնքի հետ համատեղ:

Ցուցադրության վայրը Ռուսաստանի ամենամասշտաբային ցուցահանդեսային համալիրն է համարվում։ Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Երևանում երթ է լինելու է դեպի Ծիծեռնակաբերդ։
Ապրիլի 24-ին Հայաստանն ու աշխարհասփյուռ հայությունը ոգեկոչում է 1915 թ. Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերի հիշատակը։ Թուրքիան մինչ օրս չի ընդունել իր կատարած եղեռնագործությունը։