Ինչպե՞ս ազատվել սթրեսի պատճառով շատ ուտելու սովորությունից

Դիետոլոգները պատմել են, թե ինչպես կարելի է ազատվել սթրեսի պատճառով շատ ուտելու սովորությունից։ ABC պարբերականի հոդվածում նշվում է, որ անհանգստությունն ու ապրումները վատ են ազդում ոչ միայն մարդու հոգեկան առողջության, այլև ամբողջ օրգանիզմի վրա։
Օրինակ, սթրեսի պատճառով շատ ուտելը կամ գերսնումը կարող է բացասական հետևանքների բերել։ Մասնագետների խոսքով՝ սնունդը մեր ուղեղի վրա ազդում է այնպես, ինչպես դեղամիջոցը, և առաջացնում է «ակնթարթային երջանկության զգացողություն»:

Սակայն սնունդը չի օգնում հաղթահարել անհանգստությունը և հասկանալ դրա պատճառը, փոխարենն այն նպաստում է ավելորդ քաշին։
Դիետոլոգները խնդրի լուծման բանալին անվանում են «արթուն գիտակցություն»։Կարևոր է ուշադրություն դարձնել, թե ինչ, երբ և ինչու ենք ուտում: Մասնագետները նաև խորհուրդ տալիս «խորտիկներ», որոնք առավել օգտակար կլինեն, մասնավորապես՝ միրգ, կաթնաշոռ, չերրի տեսակի լոլիկ, տնական ադի-բուդի, բնական հունական յոգուրտ:

Բժիշկները նաև խորհուրդ են տալիս յուրացնել մի քանի պարզ միջոցներ խուսափելու համար հուզական ապրումների հետ կապված սովի զգացումից, մասնավորապես, հրաժարվել կիսաֆաբրիկատներից, կազմել մեկ շաբաթվա մենյու, սննդակարգում ավելացնել բանջարեղեն և միրգ, չճաշել կամ ընթրել շատ քաղցած, ավելի շատ ջուր խմել։