Վալերի Մելաձեի կինը երկրպագուներին զարմացրել է անսպասելի կերպարանափոխությամբ

Երգչուհի Ալբինա Ջանաբաևան երկրպագուներին զարմացրել է անսպասելի կերպարանափոխությամբ։ Երկարամազ գեղեցկուհին հրապարակել է լուսանկար, որում շիկահեր է և կարճ սանրվածքով։ Երկրպագուները ենթադրել են, որ երգչուհին կեղծամ է օգտագործել նոր տեսահոլովակի նկարահանման համար, քանի որ լուսանկարին կից գրառման մեջ Ալբինան հետաքրքրվել է, թե արժե արդյոք նման փոփոխությունների դիմել:
«Այո, թե ոչ», -հարցրել է աստղը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ալբինա Ջանաբաևան և Վալերի Մելաձեն երեխայի են սպասում։Նշենք, որ Իրինա Մելաձեի հետ նախորդ ամուսնությունից Վալերի Մելաձեն երեք դուստր ունի՝ 29-ամյա Ինգան, 20-ամյա Սոֆյան և 17-ամյա Արինան։ Ի դեպ, նրանք (ի տարբերություն արտիստի որդիների) հանրային կենսակերպ են վարում և հաճախ են սոցիալական ցանցերում լուսանկարներ հրապարակում։ Ալբինա Ջանաբաևն և Մելաձեն մեծացնում են երկու որդիներին՝ Լուկային և Կոնստանտինին։