«Միշտ ինքս ինձ կրկնում եմ՝ հիշի՛ր, դու միայնակ ես քո ցավի հետ»․ Անի Երանյան

Դերասանուհի Անի Երանյանը, ով այժմ գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել իր ապրումների մասին:
«Միշտ ինքս ինձ կրկնում եմ՝ հիշի՛ր, դու միայնակ ես քո ցավի հետ: Դու միշտ միայնակ ես մարտնչում. կամ կպարտվես, կամ կհաղթես:
Նա կամ ձեռքդ կբռնի, կամ երես կթեքի քեզնից. դա կարևոր չէ, գլուխդ բա՛րձր: Դու կիմանաս, որ ցանկացած իրավիճակում հպարտ կմահանաս կամ ուրախությունից, կամ ցավից»,- գրել է նա:
Ավելի վաղ դերասանուհին գրել էր․«Մի օր ինչ-որ մեկը կավերի ձեր աշխարհը՝ ուրիշին երջանկացնելու համար։ Ոչ ոք ձեր ճանապարհին պատահաբար չի հանդիպում»։
Նշենք, որ դերասանուհու մասնակցությամբ հեռուստատեսային վերջին նախագիծը եղել է «Շիրազի Վարդը» հեռուստասերիալը: