Լիլուի ընտանեկան ֆոտոշարքը՝ Սբ․ Զատիկի առթիվ

Երգչուհի Լիլուն ընտանեկան լուսանկարներ է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Լիլուն պատկերված է ամուսնու, որդու ու դստեր հետ։ Երգչուհին ու նրա դուստրը, որն ամիսներ առաջ է լույս աշխարհ եկել, միանման հագուստ են կրում։ Մեկնաբանությունների հատվածում նա օգտագործել է «ընտանիք», «սիրահարված» հեշթեգերը:

Նշենք, որ ավելի վաղ Լիլուն գրել էր․«Կնոջ առաքելությունը միայն երեխա ունենալը չէ։
Կնոջ առաքելությունը իր մեջ կանացի էներգիայի ակտիվացումն ու զարգացումն է այնքան, որ դառնաս քայլող էներգիայի աղբյուր։Կնոջ էներգիայով են սնվում տան բոլոր անդամները, նույնիսկ տան կենդանիները։ Եվ եթե կինը ուժասպառ է լինում ու դժբախտ, տուժում են բոլորը։ Տղամարդը հաճախ չի էլ գիտակցում , որ իր հաջողության աղբյուրը իր կինն է, և որ հաջողության հասնելու համար պետք է երջանկացնել այն կնոջը որին դու սիրում ես։ Կթվա տարօրինակ, բայց նրա զգացած երջանկությունը տղամարդուն հաջողություն է բերում, որովհետև երբ կնոջ հոգին ճախրում է, նրանից հոսում է բարձր վիբրացիաներով էներգիա, որի նա տալիս է իր տղամարդուն։
Ինչպես ասում են ցանկացած հաջողակ տղամարդու կողքին միշտ եղել է կին, նա է ոգեշնչման աղբյուրը»։