Շերը սևամորթ համայնքից ներողություն է խնդրել

Աշխարհահռչակ փոփ երգչուհի Շերն (Շերլին Սարգսյան) իր թվիթերյան էջում ներողություն է խնդրել աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան կապակցությամբ վերջերս արված գրառման համար, գրում է Fox News-ը։
«Խոսում էի մորս հետ ու նա ասաց․ «Դիտեցի Ջորջ Ֆլոյդին սպանած ոստիկանի դատավարությունը և արտասվեցի», ես էլ պատասխանեցի․ «Մամ, գիտես, գուցե հիմարություն հնչի, բայց մտքումս շարունակ պտտվում է այն միտքը, որ եթե ես այնտեղ լինեի, կարող էի օգնել»,- գրել էր Շերը։ Գրառումը ժամերի ընթացքում քննադատել էին օգտատերերը, որոնք երգչուհուն անվանել էին «սպիտակամորթ փրկիչ»։

Հաջորդ թվիթերյան գրառման մեջ դերասանուհին վրդովմունք էր հայտնել՝ նշելով, որ մարդիկ կարծում են՝ արտիստները չեն կարող արտահայտել դատավարության նկատմամբ իրենց զգացմունքները։
«Որոշ մարդիկ չեն հասկանում, որ արտիստները նույնպես կարող են ազնիվ զգացմունքնեն ունենալ։ Դուք չգիտեք՝ ես ով եմ և ինչին եմ հավատում։ Ես կարող եմ, օգնում եմ և կօգնեմ»,- գրել էր նա։
Ավելի ուշ փոփ-երգչուհին ներողություն էր խնդրել օգտատերերից և մասնավորապես՝ սևամորթ համայնքից, «առանց գիտակցելու նրանց ցավ պատճառելու և վիրավորելու համար»։
«Աստված վկա՝ իսկապես ցավում եմ, եթե վիրավորել եմ սևամորթ համայնքից որևէ մեկին»,- գրել էր երգչուհին։