Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել որդու՝ 4-ամյա Ռուբենի հետ և հայտնել, որ ընտանիքով վարակված են կորոնավիրուսով:
«Միայն «նա» կկարողանա մեզ օրերով տանը պահել: Քովիդ, բոլորս»,- գրել է նա:
Նշենք, որ Արևիկի երկրորդ երեխան՝ Նունեն, ծնվել է դեկտեմբերին, շուտով կդառնա 4 ամսական: