«Բոլորս քովիդ ենք». Արևիկ Ուդումյանի ամբողջ ընտանիքը վարակվել է կորոնավիրուսով

Հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանն Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել որդու՝ 4-ամյա Ռուբենի հետ և հայտնել, որ ընտանիքով վարակված են կորոնավիրուսով:

«Միայն «նա» կկարողանա մեզ օրերով տանը պահել: Քովիդ, բոլորս»,- գրել է նա:

Նշենք, որ Արևիկի երկրորդ երեխան՝ Նունեն, ծնվել է դեկտեմբերին, շուտով կդառնա 4 ամսական: