«Իմ լույս Գոգա, զոհված տղերքին լավ կնայես». Լուիզա Ղամբարյանի գրառումը

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանի ընտանիքը սգում է բժիշկ-գինեկոլոգ Գեորգի Պողոսյանի մահը: Դերասանուհին ամուսնուն նվիրված գրառում է կատարել Ինստագրամի իր էջի Stories բաժնում:

«Իմ լույս Գոգա, քո շնորհիվ լույս աշխարհ եկած ու զոհված տղերքին լավ կնայես: Իմ բարի, հանգիստ ննջիր»,- գրել է դերասանուհին:

Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 4-ին, 73 տարեկանում կյանքից հեռացել է ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի դոցենտ, բժիշկ Գեորգի Կիմի Պողոսյանը: