ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակաբաշխության վատագույն աստղային հանդերձները. ֆոտոշարք

Նախօրեին կայացել է ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի 27-րդ մրցանակաբաշխությունը, որը կորոնավիրուսի շարունակվող համավարակի ֆոնին անցկացվել է առցանց։

Նախապես նկարահանված միջոցառմանը ներկա են եղել արևմտյան կինոոլորտի բազմաթիվ հայտնի դեմքեր, որոնք հանդիսավոր կարմիր գորգը «տեղափոխել» են իրենց տներ։

Ամենավատ հագնված աստղերի շարքում Daily Mail պարբերականն առանձնացրել է Էլլ Ֆանինգին, Էմիլի Հեմփշիրին և Քաթրին Դրիսդելին։

Ընդ որում, մրցանակաբաշխության աստղերն իրենց զգեստներով ֆոտոսեսիաներ են անցկացրել իրենց տանը։

Դերասանուհի Էլլ Ֆանինգը նմանվել է դիսկո ոճի տիկնիկի՝ կրելով Gucci ապրանքանիշի ուլքունքներով զարդարված ոսկեգույն կոստյում։ 1960-ականների ոճով հագուստ համադրված է եղել Samantha McMilen ապրանքանիշի բարձրակրունկների հետ։


Էմիլի Հեմփշիրը ներկայացել է սպիտակ կոստյումով՝ Ralph Lauren ապրանքանիշից։ Կոստյումը սպիտակ է, տաբատի փեշերը ծալված են։ Դերասանուհին տեսքն ամբողջացվել է սև փողկապով, սև գլխարկով և Converse ապրանքանիշի սև կեդերով։

Իսկ Քաթրին Դրիսդելը կրել է մանուշակագույն շերտավոր զգեստ Jenny Packham ապրանքանիշից, կոշիկներ` Jimmy Choo ապրանքանիշից և Faberge’ ապրանքանիշի զարդեր։

Ամենավատ հագնված աստղերի ցանկը շարունակել է HBO հեռուստաընկերության 45-ամյա դերասանուհի Մերլե Դանդրիջը, որը կրել է սև տաբատ և արծաթագույն քարերով կորսետ, որի մեջքին ամրացված է եղել վառ կապույտ ժապավեն։

«Թագը» ֆիլմի դերասանուհի Էմմա Քորինը ներկայացել է տարբեր կտորներից բաղկացած երկար զգեստով՝ մեջքին սև գոտի։ Հակառակ իր դերասանական հաղթնականերին՝ 25-ամյա դերասանուհու տեսքն այնքան էլ հաղթական չի եղել։

Ստորև ներկայացնում ենք վատագույն հանդերձանքները։

Լեսլի Օդոմ

Էնդրյու Հ․ Ուոլքըր

Սեմ Մքքարթի

Ջարեդ Լետո