Մարգարիտա Սիմոնյանը, Տիգրան Քեոսայանն ու Եվգենի Պետրոսյանը Զատիկը նշել են հայկական եկեղեցում (լուսանկարներ)

Ապրիլի 4-ին հայ առաքելական եկեղեցին նշում էր Զատիկը՝ Քրիստոսի հրաշափառ հարության տոնը։ Ամբողջ աշխարհի հայկական եկեղեցիներում սուրբ պատարագ է մատուցվել, իսկ հավատացյալները պարտադիր եկեղեցի են այցելել։ Մոսկովյան եկեղեցում հավաքվել են հայկական սփյուռքի հայտնի ներկայացուցիչները, այդ թվում RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, ռեժիսոր Տիգրան Քեոսայանը, դերասանուհի Լարիսա Գևորգյանը (Քեոսայան) և հումորիստ Եվգենի Պետրոսյանը։ Սիմոնյանն ու Պետրոսյանը պատարագից հետո լուսանկար են հրապարակել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տ․ Եզրաս արքեպիսկոպոսի հետ։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Маргарита Симоньян (@_m_simonyan_)

«Այսօր հայ ազգը նշում է Զատիկը։ Հրաշալի պատարագ էր, հետո մարդիկ երկար ժամանակ չէին հեռանում, շփվում էին, շնորհավորում էին միմյանց ու վերին օգնություն մաղթում։ Այս լուսանկարում ես պատկերված եմ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոսի հետ։ Մենք հիշեցինք այն մասին, որ հաճախ ռուսական ու հայկական Զատիկը նշվել է նույն օրը կամ մոտ օրերի։ Իսկ այս տարի հաշվարկներն այնպես ստացվեցին, որ 29 օրվա տարբերություն ստացվեց։ Ռուսաստանում ապրող շատ հայեր Զատիկը երկու անգամ են նշում։

Շնորհավորում եմ բոլոր հայերին և բարին ու Աստծո ողորմածություն եմ մաղթում։ Քրիստոս հարյավ ի մեռելոց։ Շնորհավորում եմ բոլոր կաթոլիկներին, բոլոր հրեաներին, որոնք ևս նշում են Զատիկը։ Բարին ու խաղաղություն բոլորին»,- իր միկրոբլոգում գրել է Եվգենի Վահանովիչը։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Евгений Петросян (@petrosyanevgeny)