Վայելիր ու մնա նիհար․ 3 դիետիկ քաղցրավենիք, որոնք չեն գիրացնի ձեզ

Հայաստանում տարեցտարի առողջ ապրելակերպի հետևորդները շատանում են։ Նրանք ցանկանում են լինել ոչ միայն առողջ, այլև բարեկազմ, ուստի ձգտում են ազատվել ավելորդ կիլոգրամներից։

Ձեզ ենք ներկայացնում դիետիկ քաղցրավենիքի 3  բաղադրատոմս, որոնց միջոցով կարող եք ոչ միայն առողջ սնվել, այլև չգիրանալ՝ հագեցնելով  քաղցրի պահանջը։

Ճանաչված սննդաբան Լիլիթ Բասյանը առաջարկում է պատրաստել դիետիկ տորթ` «Թռչնի կաթ»։

Բաղադրությունը. 4 ձվի սպիտակուց, 3 ճաշի գդալ կակաո, 2 բաժակ կաթ (0.5%), 40 գրամ ժելատին, 3 թեյի գդալ մեղր։ Բասյանի խոսքով`ժելատինը պետք է թրջել 2 բաժակի մեջ` 20-ական գրամ։ Այնուհետև եփել կակաոն, խառնել կաթին և միասին եփել ևս 5 րոպե։

Որից հետո տաքացնել առաջին բաժակի ժելատինը, բայց չթողնել, որ եռա։ Պատրաստի զանգվածին ավելացնել կակաոյի կեսը և դնել սառնարանում մինչև սառչի։

Այնուհետև հարել 4 ձվի սպիտակուցը, ավելացնել մեղրը։ Ժելատինի երկրորդ մասը տաքացնել, դանդաղ ավելացնել  սպիտակուցին և նորից հարել։ Որից հետո սառնարանից հանել տորթի առաջին շերտը, վրան լցնել զանգվածն ու  նորից դնել սառնարանը։

Սպիտակուցային հատվածի սառչելուց հետո, ավելացնել մնացած կակաոն և նորից դնել սառնարանը։ 1.5 ժամ հետո տորթը պատրաստ է։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Lilit Basyan Oganesian (@lilitbasyan)

Հաջորդ բաղադրատոմսը, որը ներկայացնում ենք մեր ընթերցողին, կոչվում է վարսակով կոնֆետ։

Եթե քաղցրակեր եք, բայց մտածում եք ձեր առողջության ու կազմվածքի մասին, այս բաղադրատոմսը հենց ձեզ համար է: Այս կարծիքին է սննդաբան Հեղնար Շելունցը։ Պատրաստելու ընթացքը կտևի ընդամենը 10 րոպե։

Անհրաժեշտ է՝ 1.5 բաժակ վարսակ, 1/4 բաժակ կակաո, 1/2 բաժակ գետնանուշ (կամ ցանկացած այլ ընդեղեն), 1/2 բաժակ գետնանուշի կարագ, կոկոսի յուղ կամ կարագ` 1/4 բաժակ, վանիլի էքստրակտ 1/2 թ/գ, օշարակ(գետնախնձորի) 1/2 բաժակ կամ մեղր 1/3 բաժակ, աղ 1/4 թ/գ,կոկոսի փաթիլ (ըստ ցանկության):

Պատրաստման համար սկզբում խառնել չոր բաղադրիչները, հետո ավելացնել մյուս բոլորը: Ձեռքով ստանալ գնդիկներ (կամ ինչ կցանկանաք) ու տեղափոխել սառնարանում: Կարող եք վայելել սուրճի կամ թեյի հետ, ցանկալի է մինչև ժամը 13․00-ն։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Shalunts Food Blog 👩‍🍳🎥 (@shalunts_fitcorner)

Երրորդ բաղադրատոմսը, որը ներկայացնում ենք, համեղ ու առողջարար շոկոլադե մաֆիններն են, որը կրկին առաջարկում է սննդաբան Հեղնար Շելունցը։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝ 1 բաժակ ալյուր, 1 թ/գ փխրեցուցիչ, 1 թ/գ դարչին, աղ`1/3 թ/գ, 1 հատ հասած բանան, 1/4 բաժակ օշարակ ,1/2 բաժակ կաթ, վանիլի էքստրակտ 1 թ/գ,  խնձորի պյուրե կամ գետնանուշի կարագ 3 ճ/գ,դառը շոկոլադ 2/3 բաժակ։

Պատրաստման համար առանձին խառնել չոր ու թաց բաղադրիչները: Վերջում ավելացնել շոկոլադը: Տեղափոխել  ֆորմայի մեջ ու թխել 170с տաքացրած ջեռոցում 20-25 րոպե:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Shalunts Food Blog 👩‍🍳🎥 (@shalunts_fitcorner)

Նշենք, որ մեր ներկայացրած սննդաբանների սոցցանցային էջերում կարող եք գտնել մի շարք բաղադրատոմսեր, որոնք կօգնեն ձեզ առողջ սնվել և ազատվել ավելորդ կիլոգրամներից։