Մադոննան մերկ լուսանկարներ է հրապարակել

Ամերիկացի երգչուհի Մադոննան մերկ լուսանկարներ է հրապարակել: Նա կադրերը տեղադրել է Ինստագրամի իր էջում:

Նոր նկարներում 62-ամյա աստղը հայտնվել է կիսամերկ՝ զարդարվելով թանկարժեք մետաղներից պատրաստված վզնոցներով և շղթաներով: Նա կրծքավանդակը փակել է մազերով: «Ինչու ես պետք է ամեն ինչ բացատրեմ»,- հրապարակմանը կից գրել է փոփ աստղը:

Երգչուհու հետևորդներից մի քանիսը նկատել են, որ Մադոննայի պարանոցի զարդերի մեջ կա նաև «Madame X» ձայնասկավառակի կախազարդը:

Այս պահին լուսանկարները հավաքել են ավելի քան 800 հազար հավանում և տասնյակ հազարավոր մեկնաբանություններ, իսկ երկրպագուները հեղեղել են մեկնաբանությունները տարբեր լեզուներով հաճոյախոսություններ անելով: «Երկրագնդի ամենագեղեցիկ կինը», «Պարզապես կատարյալ», «Բառերն այստեղ անզոր են», – գրել են աստղի երկրպագուները: