Ե՞րբ կկայանա «ՏԷՖԻ» ազգային հեռուստատեսային մրցանակաբաշխության արարողությունը

«ՏԷՖԻ» ազգային հեռուստատեսային մրցանակաբաշխության արարողությունը կկայանա հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին և ոչ թե մայիսին, ինչպես ավելի վաղ ծրագրված էր, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։
Հեռուստատեսային մրցանակաբաշխությունների կոմիտեի ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը հայտնել է, որ պարզապես հնարավոր չի թվում մոտակա ժամանակաշրջանում լիարժեք, մասշտաբային արարողություն կազմակերպել։
Նա նաև ընդգծել է, որ կդիտարկվեն 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը ներկայացրված աշխատանքները։

Այժմ քննարկվում է նաև նոր անվանակարգերի սահմանունը, ծրագրվում է իսկական հեռուստատեսային տոն։
Ավելի վաղ մրցանակաբաշխության արարողությունը կորոնավիրուսի համավարակի պատճառով նախորդ տարվա հոկտեմբերին հետաձգվել էր մինչև 2021։