Մաշա Մալինովսկային շուտով կձերբակալեն․ մանրամասներ

«Ես ինչ-որ բան եմ արել, ավելի լավ լինի, եթե դուք դրա մասին ինձանից իմանաք»,- նշել է ռուս երգչուհի Մաշա Մալինովսկայան՝ իր հետևորդներին հայտնելով, որ իրեն շուտով կձերբակալեն։ Նրա խոսքով՝ իր համար կարևոր է, որ հետևորդները դրա մասին իմանան իրենից նախքան ձերբակալությունն ու ոչ թե դրանից հետո։

«Առաջին ամուսինս ռեյդեր է եղել, երկրորդն ազատազրկված է եղել խարդախության համար, որդուս հայրը քրեական հեղինակություն է»,- սոցիալական ցանցերում հայտնել է նա։
Մալինովսկայայի իրավախախտումը վարչական է և նրա խոսքով՝ պատահական։
«Ես մեքենայի վարորդին խնդրել եմ տաս սանտիմետր առաջ շարժվել՝ ազատ տեղում կանգնելու համար։ Նա չլսեց և ինձ առաջարկեց կանգնել՝ միանգամից երկու տեղ զբաղեցնելով։ Ես չկարողացա կայանել և որոշեցի գնալ։ Դիպա նրա դռանը։ Այո՛, ես հեռացել եմ դեպքի վայրից՝ վախենալով, որ նա կհարվածի ինձ, և ինքս եմ մեղավոր, որ այդ տղամարդը իր մեքենայի բոլոր թերությունները բարդում է ինձ վրա»,- StarHit-ին հայտնել է երգչուհին։