Ինչպե՞ս նիհարել կարտոֆիլի օգնությամբ․ սննդաբանի խորհուրդը

Սննդաբան Սվետլանա Ֆուսն իր Instagram-ում բացատրել է, թե ինչպես կարելի է նիհարելու նպատակով կարտոֆիլ ուտել:
Առաջին հերթին, սննդակարգից պետք է բացառել չիպսերը: Ըստ էության, դա սեղմված օսլա է, որը առատորեն համեմված է աղով և պղպեղով: Չիպսերից ոչ մի օգուտ չկա, բայց դրանք պահում են ջուրը, ինչն էլ ազդում է քաշի վրա:
Պետք է ավելի հազվադեպ օգտագործել կարտոֆիլ ֆրի: Տապակելիս օսլան վերածվում է քաղցկեղածին ակրիլամիդի:
Նիհարել ցանկացողները պետք է հրաժարվեն նաև կարտոֆիլի պյուրեին սերուցքային կարագ ավելացնելուց:
Մնացած բոլոր դեպքերում, ըստ սննդաբանի, կարտոֆիլի օգտագործումը կազմվածքին և առողջությանը վնաս չի պատճառի: