Քաղցրավենիքի չարաշահումը ազդում է հիշողության վրա

Քաղցրավենիքի չարաշահումը մանկության տարիներին հետագայում սպառնում է հիշողության կորստին, պարզվել է ամերիկյան գիտնականների կատարած ուսումնասիրության արդյունքում։ Հոդվածը տպագրվել է Translational Psychiatry ամսագրում:

Փորձագետները փորձի ընթացքում առնետներին բաժանել են 2 խմբի. մեկին փոքր հասակից պարբերաբար քաղցր ըմպելիքներ էին տալիս։ Արդեն մեծահասակ առանձնյակներին հիշողության թեստ են արել։ Արդյունքում պարզվել է, որ կրծողների հիշողության համար պատասխանատու ուղեղի հատվածի գործառույթները հիպոկամպը, վնասված են:

Գիտնականների կարծիքով՝ 4-ից 6 տարեկան երեխաները պետք է օգտագործեն օրական ոչ ավելի, քան 19 գ, 7-ից 10 տարեկան` 24 գ, իսկ 11-ից բարձր տարիքի երեխաները՝ ոչ ավելի, քան 30 գ շաքար։
Գիտնականները նախատեսում են նաև պարզել, դիետան կամ ֆիզիկական վարժությունները կօգնե՞ն արդյոք փոխհատուցել շաքարի հասցրած վնասը: