Լև Լեշչենկոն կորոնավիրուսով վարակվելուց հետո 4 անգամ սրտի նոպա է ունեցել

Հայտնի երգիչ Լև Լեշչենկոն կորոնավիրուսային վարակից վերականգնվելուց հետո 4 անգամ սրտի նոպա է ունեցել։
«Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում լրագրող Բորիս Կորեչևնիկովի «Մարդու ճակատագիրը» հաղորդման ժամանակ այս մասին հայտնել է հենց երգիը։ Նա նշել է, որ վարակվածների 90 տոկոսի մոտ հետևանքներ են առաջանում և հավելել, որ շարունակում է աշխատել, հակառակ դեպքում` ընկճախտից չի խուսափի։

Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտ ամսին 78-ամյա երգչին իր կնոջ՝ Իրինա Բագուդինայի հետ միասին հոսպիտալացրել էին Կումմունարկայի մասնագիտացված կլինիկայում՝ երկկողմանի թոքաբորբի ախտորոշմամբ:
Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ արտիստը վարակվել է կորոնավիրուսով: Նա գտնվում էր ինտենսիվ թերապիայի բաժնում, և երգչի առողջական վիճակի մասին լուրերը մեկը մյուսից ավելի տագնապալի էին: