Հեյդի Քլումը կիսվել է հանգստի ժամանակ արված գայթակղիչ տեսանյութերով

Գերմանացի սուպերմոդել և հեռուստաաստղ Հեյդի Քլումն իր արձակուրդից գայթակղիչ տեսանյութեր է հրապարակել իր ինստագրամյան միկրոբլոգում:

Լուսանկարներում 47-ամյա մոդելը կրում է սպիտակ կոստյում: Բացի այդ, այլ լուսանկարում Հեյդիի հագին կիսաշրջազգեստ և բաճկոն է՝ զարդարված ոսկեգույն շղթաներով: Մոդելը կերպարն ամբողջացրել է բարձրակրունկ կոշիկներով:

Կոճակներով բաճկոնի տակից, որը մոդելը նախընտրել է կրել առանց ներքնազգեստի, մասամբ երևում է Հայդիի կուրծքը: Հատկանշական է, որ աստղը ճակատին գրել է՝ «Ծիծաղի օր»:

Մեկ այլ տեսանյութում երևում է, թե ինչպես է Քլումն ամբողջովին մերկ վիճակում սուզվում ջուրը: Հեյդիի կերպարը լրացրել են արևային ակնոցները, գերմանացի դիզայներ Վոլֆգանգ Յուպի հեղինակած զարդերը, ինչպես նաև վառ կարմիր շրթներկը:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Heidi Klum (@heidiklum)