Մահացել է «Չեռնոբիլ» սերիալի աստղ Փոլ Ռիտերը

Մահացել է թատրոնի և կինոյի դերասան Փոլ Ռիտերը, որը հատկապես հիշվել է «Չեռնոբիլ» աղմկահարույց սերիալում ինժեներ Անատոլի Դյատլովի դերով: 55-ամյա արտիստի մահվան մասին հաղորդում է The Guardian-ը։

«Ցավով հաստատում ենք, որ անցած գիշեր մահացել է Փոլ Ռիտերը։ Նա կյանքին հրաժեշտ է տվել իր տանը։ Դերասանի կողքին եղել են կինը՝ Փոլին, և որդիները՝ Ֆրենկն ու Նոյը», – ասված է The Guardian-ի հաղորդագրության մեջ։

Ռիտերի գործակալը հայտնել է, որ դերասանը տառապում էր գլխուղեղի ուռուցքից։

Փոլ Ռիտերը ծնվել է 1966 թվականի մարտի 5-ին անգլիական Քենթ կոմսությունում։ Խաղացել է «Հարի Փոթերը և կիսարյուն արքայազնը» ֆիլմում, մի շարք դրվագային դերեր է կատարել «Ռեմբոյի որդին», «Իններորդ լեգեոնի արծիվը», «Դառնալ Ջոն Լենոն» և այլ ֆիլմերում: HBO-ի «Եկատերինա Մեծ» սերիալում Ռիտերը մարմնավորել է Ալեքսանդր Սուվորովին: