«Գեղեցկությունը հեշտ չի տրվում». Ռևայի հայուհի կինը հետաքրքիր տեսանյութ է հրապարակել

Հայտնի ռուս շոումեն և հաղորդավար Ալեքսանդր Ռևայի հայուհի կինը` Անժելիկա Ռևան, հետևորդներին ցույց է տվել, թե կազմվածքը պահպանելու և գեղեցիկ մարմին ունենալու համար ինչ վարժություններ է անում մարզասրահում։

Թեև երևում է, որ Անժելիկան մի ամբողջ համալիր արդյունավետ վարժություններ է կատարում, կից նա համեստ մի գրառում է արել. «Իմ ալարկոտ մարզումը»:

Նրա խոսքով` ներկայացվածը «վարժությունների կամայական հավաքածու է», որը, այնուամենայնիվ, օգնում է այրել 300 ակտիվ կալորիա։

«Դուք ինձ հաճախ եք խնդրում ներկայացնել իմ սպորտային ռեժիմը, բայց ես ալարում եմ տեղադրել դրանք։ Այսօրվա կամայական ընտրված վարժությունները կարող են պետք գալ ձեզ, եթե որոշել եք սպորտով զբաղվել… ես ընդամենը երեք ժամ եմ քնել, և իմ մարզիչը ներողամիտ էր այսօր»,-գրել է նա` հետևորդներին մաղթելով գեղեցիկ մարմին ունենալ։

Հետևորդներն իսկույն ևեթ սկսել են Անժելիկային հարցուփորձ անել նաև սննդակարգի և դեմքի խնամքի մասին։

«Եվ դուք սա ալարկոտ մարզում եք անվանո՞ւմ։ Վաու, ահա թե որտեղից է այսպիսի կազմվածքը։ Օհո, ես գիտեի, որ գեղեցիկ կազմվածքը մեծ աշխատանք է պահանջում, բայց այսքա՞ն… Թույն, գեղեցկությունը հենց այնպես չի տրվում։ Էլի ենք ուզում»,-գրել են Ալեքսանդրի կնոջ հետևորդները։

Գրառման կողքով չի կարողացել անտարբեր անցնել նաև ամուսինը, որը մեկնաբանություններում գրել է. «Անժելիկա, որքան սպորտային եք»:

Անժելիկա Ռևայի հայրը հայ է, մայրը` ռուս։ Ալեքսանդրն ու Անժելիկան ամուսնացած են արդեն 12 տարի. հարաբերությունները պաշտոնապես ամրագրել են 2007-ին, երբ Անժելիկան արդեն հղի էր։ Մի քանի ամիս անց ծնվել է նրանց առաջին դուստրը` Ալիսան, իսկ 2013-ին` Ամելին։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от A N G E L I K A R E V V A (@angelikarevva)