Ինչպես մեկ շաբաթում ազատվել ավելի քան 5 կգ ավելորդ քաշից. երկու արդյունավետ դիետա

Ավելորդ քաշն ու ճարպակալումն այժմ մարդկության մեծագույն խնդիրներից են, քանի որ զգալիորեն բարձրացնում են մի շարք վտանգավոր հիվանդությունների, այդ թվում նաև սրտանոթային համակարգի հիվանդությունների և քաղցկեղի զարգացման հավանականությունը, ուստի զարմանալի չէ, որ բժիշկները հորդորում են օր առաջ լուծել այս խնդիրն ու կարգի բերել կազմվածքը:

Մարզիչներն ու սննդաբանները մշակել են տարատեսակ դիետաներ ու մարզումներ, որոնք օգնում են պայքարել ավելորդ քաշի դեմ, սակայն հաճախ դրանք բացասաբար են անդրադառնում օրգանիզմի վրա կամ պարզապես անարդյունավետ են լինում: Կան նաև շատ արդյունավետ դիետաներ, սակայն դրանց օգնությամբ ցանկալի արդյունքին հասնելու համար բավական մեծ կամքի ուժ և ժամանակ է հարմավոր, մինչդեռ լինում են դեպքեր, երբ հարկավոր է լինում ազատվել ավելորդ կիլոգրամներից հնարավորինս կարճ ժամանակահատվածում:

Նման դեպքերում օգնության են հասնում կարճատև «էքսպրես»դիետաները, որոնք ընդամենը մի քանի օրում կօգնեն ազատվել զգալի ավելորդ քաշից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ դիետաներից ամենաարդյունավետները:

Էստոնական դիետա

Էստոնական դիատան մի շարք մոնոդիետաներից կազմված 7-օրյա սննդակարգ է, որի բոլոր կանոններին հետևելու դեպքում կարելի է հեշտությամբ ազատվել մինչև 5 կգ ավելորդ քաշից: Ցանկալի արդյունքին հասնելու համար այս դիետայի ընթացքում հարկավոր է խուսափել սոուսներից, համեմունքներից, շաքարից, աղից, թեյից ու սուրճից, իսկ օրվա ընթացքում խմել առնվազն 1,5 լիտր մաքուր չգազավորված ջուր:

Սննդակարգը.

  • 1-ին օրը՝ 6 հատ խաշած հավկիթ,
  • 2-րդ օրը՝ 1 կգ անյուղ կաթնաշոռ,
  • 3-րդ օրը՝ 300 գրամ խաշած կամ շոգեխաշած հավի կրծքամիս,
  • 4-րդ օրը՝ խաշած բրինձ (100 գրամ բրինձը խաշել 1 լիտր ջրում),
  • 5-րդ օրը՝ 6 հատ կարտոֆիլ՝ պատրաստված ջեռոցում առանց կեղևազրկելու,
  • 6-րդ օրը՝ 1 կգ խնձոր,
  • 7-րդ օրը՝ 1,5 լիտր կեֆիր:

Հավկիթով դիետա

Այս դիետան համարվում է ամենաարդյունավետ «էքսպրես» դիետաներից մեկը, քանի որ թույլ է տալիս ընդամենը մեկ շաբաթում ազատվել 5-10 կգ ավելորդ քաշից (արդյունքը կախված կլինի նախնական քաշից ու նյութափոխանակության արագությունից): Նման արդյունքը պայմանավորված է վիտամին H-ի (բիոտին) ազդեցությամբ, որն արագացնում է ածխաջրային ու ճարպային փոխանակությունը, ինչպես նաև կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը:

Հավկիթով դիետան շատ արդյունավետ է, սակայն ցանկալի արդյունքին հասնելու համար հարկավոր է սննդակարգի ընթացքում հրաժարվել շաքարից, աղից, սոուսներից և այլ հավելումներից, ինչպես նաև հացից, գազավորված ըմպելիքներից ու հյութերից:  Բացի այդ, հարկավոր է հիշել օրական առնվազն 1,5 լիտր մաքուր ջուր խմելու անհրաժեշտության մասին, ինչը կօգնի խուսափել օրգանիզմի ջրազրկումից:

Սննդակարգը.

Առաջին օրը.

  • Նախաճաշին՝ 2 հատ հավկիթ, թուրինջ, սուրճ (առանց շաքարի ու կաթի):
  • Ճաշին՝ 2 հատ հավկիթ, լոլիկ, բուսական թեյ:
  • Ընթրիքին՝ 2 հատ հավկիթ, ճակնդեղով, գազարով ու կարտոֆիլով աղցան (վինեգրետ առանց յուղի), թուրինջ, թեյ:

Երկրորդ օրը.

  • Նախաճաշին՝ 2 հատ հավկիթ, թուրինջ, սուրճ (առանց շաքարի ու կաթի):
  • Ճաշին՝ 2 հատ հավկիթ, թուրինջ:
  • Ընթրիքին՝ 2 հատ հավկիթ կամ 150 գրամ անյուղ խաշած միս, մի բաժին կանաչ աղցան:

Երրորդ օրը.

  • Նախաճաշին՝ 2 հատ հավկիթ, թուրինջ, սուրճ (առանց շաքարի ու կաթի):
  • Ճաշին՝ 2 հատ հավկիթ, մի բաժին սպանախ և թեյ:
  • Ընթրիքին՝ 2 հատ հավկիթ, ճակնդեղով, գազարով ու կարտոֆիլով աղցան (վինեգրետ առանց յուղի), 100 գրամ կաթնաշոռ, բուսական թեյ:

Չորրորդ օրը.

  • Նախաճաշին՝ 2 հատ հավկիթ, թուրինջ, սև սուրճ (առանց շաքարի ու կաթի):
  • Ճաշին՝ 2 հատ հավկիթ, մի բաժին սպանախ և սև սուրճ առանց հավելումների:
  • Ընթրիքին՝ 2 հատ հավկիթ կամ 150 գրամ ծովի ձուկ, ճակնդեղով, գազարով ու կարտոֆիլով աղցան (վինեգրետ առանց յուղի), թեյ:

Հինգերորդ օրը.

  • Նախաճաշին՝ 2 հատ հավկիթ, թուրինջ, սև սուրճ (առանց շաքարի):
  • Ճաշին՝ 2 հատ հավկիթ, մի բաժին սպանախ և սև սուրճ:
  • Ընթրիքին՝ 150 գրամ ծովի ձուկ, կաղամբով աղցան, սև սուրճ կամ թեյ (առանց հավելումների):

Վեցերորդ օրը.

  • Նախաճաշին՝ 2 հատ հավկիթ, թուրինջ, սև սուրճ (առանց շաքարի):
  • Ճաշին՝ մրգային աղցան (ներառել մրգեր ըստ ճաշակի):
  • Ընթրիքին՝ 2 հատ հավկիթ կամ 150 գրամ անյուղ խաշած միս, լոլիկով, վարունգով ու նեխուրով աղցան, բուսական թեյ:

Յոթերորդ օրը.

  • Նախաճաշին՝ 2 հատ հավկիթ, թուրինջ, սև սուրճ (առանց շաքարի):
  • Ճաշին՝ 2 հատ հավկիթ կամ խաշած սառը հավի միս, լոլիկ և թուրինջ:
  • Ընթրիքին՝ 2 հատ հավկիթ կամ 150 գրամ խաշած սառը հավի միս, կաղամբով, գազարով ու լոլիկով աղցան, սև սուրճ (առանց շաքարի):

Այս կարճատև, սակայն արդյունավետ դիետաները կօգնեն հեշտությամբ կարգի բերել կազմվածքն ու ազատվել մի քանի կիլոգրամ ավելորդ քաշից ընդամենը մեկ շաբաթում, սակայն հարկ է հիշել, որ ստացված արդյունքը պահպանելը կարող է շատ ավելի դժվար լինել: Բանն այն է, որ նման «էքսպրես-դիետաները» թույլ են տալիս նիհարել շատ կարճ ժամանակահատվածում, սակայն կորցրած քաշը շատ արագ կվերականգնվի անկանոն սնվելու, անառողջ ու բարձր կալորիականություն ունեցող մթերք օգտագործելու և նստակյաց կենսակերպ վարելու դեպքում: Սա է պատճառը, որ դիետայից հետո քաշի կտրուկ ավելացումից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին վերանայել սննդակարգը, խուսափել վնասակար սննդից և լինել ֆիզիկապես ակտիվ: