«Հոլիվուդում ճանաչում եմ առնվազն 4 դերասանի, որոնք թաքցնում են իրենց սեռական կողմնորոշումը»․ Քեյթ Ուինսլեթ

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Քեյթ Ուինսլեթը The Sunday Times-ին տված վերջին հարցազրույցի ժամանակ խոստովանել է, որ ճանաչում է առնվազն 4 հոլիվուդյան դերասանի, որոնք, վախից դրդված, թաքցնում են իրենց սեռական կողմնորոշումը։

«Ինքս անձամբ մի քանի երիտասարդ դերասանի գիտեմ՝ ոմանք հայտնի, ոմանք էլ նոր են մուտք գործում Հոլիվուդ, որոնք սարսափում են, որ կարող է բացահայտվել իրենց սեռական կողմնորոշումը, ինչը կազդի իրենց կարիերայի վրա»,- ասել է դերասանուհին։

Ուինսլեթը պատմել է, որ հայտնի դերասանը, որի անունը չի կարող բացահայտել, պայմանագիր է կնքել ֆիլմարտադրող ընկերության հետ, որտեղ վերջինիս խորհուրդ են տվել չխոսել իր սեռական կողմնորոշման մասին։

«Ես կարող եմ նշել առնվազն չորս դերասանի, որոնք միանգամայն թաքցնում են իրենց սեռական կողմնորոշումը։ Դա ցավալի է»,- հավելել է դերասանուհին։