Աննա Մանուչարյանի նոր ֆոտոշարքն ու ոճափոխությունը տևական լռությունից հետո

Դերասանուհի Աննա Մանուչարյանը, ով տևական ժամանակ է՝ հեռուստատեսային նախագծերում հանդես չի գալիս, Ինստագրամի իր էջում լուսանկարներ է հրապարակել նոր ֆոտոշարքից: Դերասանուհին այժմ պասիվ է նաև նոր ֆոտոշարքեր ներկայացնելու տեսանկյունից, վերջին հրապարակումը նա արել էր 1 ամիս առաջ։

Լուսանկարներն արվել են Երևանի կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանի 70-ամյակի խնջույքին: Քանի որ խնջույքը «սովետական» ոճով է եղել, Աննան էլ ոճափոխված է, ներկայացել է համապատասխան կերպարով:

Նշենք, որ դերասանուհին այժմ խաղում է Երևանի կամերային թատրոնում և ներկայանում է որպես ռադիոհաղորդավարուհի: