Դու գիտես, որ միակն ես ու անկրկնելին. Խոսրով Նալբանդյանն ու սիրելին նշել են իրենց հարաբերությունների երկու տարին

Դերասան Խոսրով Նալբանդյանը և իր սիրելին՝ պարուհի Մարի Բադեյանը, երեկ նշել են իրենց հարաբերությունների երկու տարին։ Խոսրովն ու Մարին սոցցանցերի իրենց էջերում գրառումներ են կատարել և շնորհավորել միմյաց։

«Ուզում եմ միշտ հետս լինես ու 2 տարին անվերջ շարունակվի, իմ կես:
Սիրում եմ… ու Շնորհակալ եմ»,- գրել է Խոսրովը՝ լուսանկար հրապարակելով սիրելիի հետ։

Իր հերթին Մարին ևս լուսանկարներ է հրապարակել, որոնց կից գրել է․
«Էսօր մեր օրն ա: 2 տարի առաջ էս օրը հասկացանք, որ գտել ենք ու անհնար ա բաց թողնենք…
Տարածված ու ծեծված խոսքեր չեմ ասելու… Դու գիտես, որ միակն ես ու անկրկնելին:
Շնորհակալ եմ, որ կաս։ Ու, որ հենց իմն ես»։