Սիլվա Հակոբյանի և դստեր ֆոտոշարքը՝ մայրության տոնի առթիվ

Հայաստանում այսօր տոնում են մայրության և գեղեցկության օրը։ Այս առիթով երգչուհի Սիլվա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել դստեր՝ Միլայի հետ և մակագրել․

«Սիրելի մայրեր, քույրեր, կանայք, աղջիկներ, շնորհավոր ձեր տոնը! Միշտ լինեք գնահատված ու սիրված ու ձեր սրտում թող միշտ գարուն լինի»։

Մինչև մայրանալն էլ երգչուհին միշտ խոսում էր բալիկ ունենալու երազանքի մասին, հիմա առիթը բաց չի թողնում նշելու, թե Միլան որքան է փոխել իր կյանքը և ինչ մեծ երջանկություն է բերել իր հետ։