Տրանսգենդեր Քեյթլին Ջենները մտադիր է առաջադրվել Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնում

Սեռափոխված Քեյթլին Ջենները (նախկինում՝ Բրյուս Ջեններ) դիտարկում է Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը, 3 աղբյուրին հղում անելով գրում է Axios-ը։

Նշվում է, որ Կալիֆոռնիայի նահանգապետի պաշտոնում առաջադրվելու հնարավորությունը նախկին մարզիկը «քաղաքական խորհրդատուների հետ դիտարկում է ամենայն լրջությամբ»։

Ջեները հանրապետական է և 2016 թվականին քվեարկել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտին, թեև 2018 թվականին քննադատել էր նրան՝ հայտարարելով, որ սխալվում էր՝ կարծելով, որ վերջինս կաջակցի տրանսգենդերներին։

Ինչպես նշում է պորտալը, Ջեները 2017 թվականին դիտարկել է նաև Սենատում առաջադրվելու հնարավորությունը՝ հայտարարելով, որ «կշռադատում է՝ արդյոք քաղաքական ասպարեզ մտնելով կարող է ավելին անել»։

Նշենք, որ Կալիֆոռնիայի նահանգապետի ընտրությունները տեղի ունենան 2022-ի նոյեմբերին։