«Մայրության սպասող կանանց մաղթում եմ համբերություն և հավատ»․ ամուսնությունից 9 տարի անց մայրիկ դարձած Յուլյա Ֆինկի գրառումը

Դերասանուհի Յուլյա Ֆինկը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ զույգ որդիների՝ Լեոյի և Մուշեղի հետ լուսանկարներ է հրապարակել և գրառում արել․

«Մայրության սպասող կանանց մաղթում եմ համբերություն և հավատ, ամեն ինչ լավ է լինելու, իսկ մեզ՝ մայրերիս՝ մի քիչ շատ քնենք, որ առողջ և գեղեցիկ լինենք։) Շնորհավոր Ապրիլի 7»։

Նշենք, որ հեռուստամեկնաբան Արտյոմ Կարապետյանն ու դերասանուհի Յուլյա Ֆինկը զույգ որդի ունեցան 9 տարվա համատեղ կյանքից հետո: Փոքրիկների ծնունդը նրանց կյանքում շատ սպասված էր: Դերասանուհին միշտ հպարտությամբ է  նշում, որ ի տարբերություն շատ զույգերի, երեխաների ծննդին երկար սպասելը խնդիր չի ստեղծել իրենց հարաբերություններում:

Փոքրիկներն արդեն 2 տարեկան են և ավելի լիարժեք են դարձել Արտյոմի և Յուլյայի ընտանիքը։