Երգիչ Գևորգ Մկրտչյանն իր ինստագրամյան էջում արխիվային տեսանյութ է հրապարակել դերասանուհի Իրինա Այվազյանի հետ, որին կից գրել է․ «Այս օրվանից անցավ 2 տարի: Ոնց էլ դիմացել եմ 2 տարի ձեռքդ Իրիշիկ: Բայց, կատակը մի կող, իմ թալիսմանն ես: Մեր ամեն տեսահոլովակն իր պատմությունն ու հիշողություններն ունի: Մի տեսակ կարոտեցի այս օրերը»։
Իրինան էլ իր հերթին արձագանքել է այդ հրապարակմանը՝ տեսանյութի մեկնաբանություններում գրելով․«Այդ առումով շատ ուժեղ ես։ Բան չեմ կարող ասել, ես էլ եմ զարմացած, թե ոնց ես դիմացել։
Շատ լավ օրեր էին, անշառ։ Ու ինչ փոքր ենք մի տեսակ»։
Նշենք, որ Իրինան ու Գևորգը հանդիպում էին երկար ժամանակ, սակայն վերջերս Գևորգը հայտնեց իրենց բաժանության մասին։