Մանրամասներ՝ «Բրիջերթոնների» երկրորդ եթերաշրջանի վերաբերյալ

Netflix-ը հրապարակել է «Բրիջերթոնների» նոր կերպարների ցանկը, ինչպես նաև դերասանների անունները, որոնք նրանց կմարմնավորեն սերիալի երկրորդ եթերաշրջանում, հայտնում է Variety-ն։
Չարիտրա Չանդրանը կխաղա Էդվինա Շարմայի դերը՝ աղջիկ, որն անկախ իր միամտությունից, հստակ գիտի, թե ինչ է ուզում՝ իսկական սեր։
Շելի Քոնը կկատարի Մերի Շարմայի դերը։ Հերոսուհին դուստերի հետ վերջերս է վերադարձել Լոնդոնից։ Մերիի վերադարձը քննարկում է ամբողջ քաղաքը. նա հերթական անգամ պետք է դիմակայի բամբսանքներին։

Քելման Լինչը կներկայանա Թեո Շարպի դերով՝ տպագրիչի աշխատասեր օգնական, որը պայքարում է աշխատավոր դասի իրավունքների համար։
Դերասաններին կմիանա նաև Ռուպերտ Յանգը, նա կխաղա Ջեքի կերպարը՝ երիտասարդ, որը կապված է Լոնդոնի ամենանշանավոր ընտանիքների հետ։

Երկրպագուները հիասթափված են, որ Ռեգե-Ժան Փեյջը չի վերադառնա դուքս Գաստինգսի կերպարին։ 2021թ․-ի հունվարին Netflix-ը հայտնել է, որ «Բրիջերթոններ» սերիալը դարձել է ամենահանրահայտը հարթակի պատմության ընթացքում։ Պրեմիերային հաջորդած 28 օրվա ընթացքում այն դիտել է ավելի քան 82 միլիոն հանդիսատես։