Տհաճ միջադեպ «Միսիս Շրի Լանկա» մրցանակաբաշխության ընթացքում․ քաշքշուկի հետևանքով մրցույթի տիտղոսակիրը գլխի վնասվածքներ է ստացել․ տեսանյութ

«Միսիս Շրի Լանկա»-ի այս տարվա տիտղոսակիրը «Միսիս աշխարհ 2020» տիտղոսակրի հետ բախման հետևանքով բեմահարթակը լքել է գլխի վնասվածքներով, գրում է Daily Mail-ը։
31-ամյա Փուշպիկա դե Սիլվան այս տարի արժանացել է «Միսիս Շրի Լանկա» տիտղոսին, սակայն մինչ նա կհեռանար բեմից, 2019-ի տիտղոսակիր Քերոլայն Ջուրին, որը նաև «Միսիս աշխարհ 2020»-ի հաղթողն է, մոտեցել է Դե Սիլվաին և հանել է նրա թագը՝ այդ ընթացքում վնասելով վերջինիս գլուխը։

«Ինչ վերաբերում է «Միսիս Շրի Լանկա»-ին մասնակցությանը, կա կանոն, որի համաձայն՝ պետք է ամուսնացած լինել, այլ ոչ թե ամուսնալուծված»,- ասել է նա՝ թագը դնելով երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցի գլխին։

Համացանցում հայտնված կադրերում երևում է՝ ինչպես է «Միսիս Շրի Լանկան» արցունքներն աչքերին հեռանում բեմից։ Ավելի ուշ նա հայտնել է, որ գլխի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել։Հայտնի է, որ տհաճ միջադեպից հետո կազմակերպիչները նրան են վերադարձրել իր թագը։
«Այսօր Շրի Լանկայում շատ միայնակ մայրեր կան, ինչպիսին ես եմ։ Ես շատ եմ սիրում նրանց։ Այս թագը նվիրում եմ միայնակ մայրերին»,- ավելի ուշ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Դե Սիլվան։