«Color Boom Nail Studio»–ն նշում է իր 4-ամյակը․ 2021-ի գլխավոր թրենդները և հայտնիների նախընտրած մատնահարդարումը

Մշտապես ուրախ ու դրական տրամադրություն, համեղ ու քաղցր հյուրասիրություն, կատարյալ մաքրություն և իհարկե, բարձրորակ սպասարկում. այսպիսին է Ալեքսանդր Սպենդիարյան 5 հասցեում գործող «Color Boom Nail Studio»–ն, որն այսօր նշում էր իր 4-ամյակը։

Հայաստանում ինքնատիպ այս բրենդի շնորհանդեսին ShowBiz.am-ը ներկա է գտնվել և բրենդի մասին բոլոր տեղեկություններն ու մանրամասները ճշտել Color Boom nail studio-ի համահիմնադիր Նորա Աբրահամյանից. «Շատ են մատնահարդարման սրահները Երևան քաղաքում, նրանց հետ միասին փորձում ենք ինչ-որ մի բան անել նորովի, ինչ-որ ձևով ոլորտը յուրովի զարգացնել, ու ամեն մեկն իր փոքրիկ լուման ունի։
Մենք շեշտը դրեցինք նոր սերնդի, նոր տեսակի նյութերի՝ «Kiara Sky Dip Powder»-ի ներկրման վրա․ մենք ամերիկյան «Kiara Sky» ապրանքանիշի բացառիկ ներկայացուցիչն ենք Հայաստանում։
Մենք նաև վաճառում ենք այն և անցկացնում ենք ցանկացողների շրջանում դասընթացներ»,-ասում է Նորան և հավելում, որ «Kiara sky Dip Powder»-ը ոչ թե հեղուկ է, այլ փոշի և ունի մի շարք առավելություններ:  Իր դասի մնացած բոլոր տեսակի նյութերից այն տարբերվում է նրանով, որ հարստացած է  վիտամինային կոմպլեքսով, ունի պաշտպանիչ շերտ եղունգի համար, ինչպես նաև` այն չի չորացվում լամպի մեջ և առանց որևէ գործիքի էլ հեռացվում է եղունգների վրայից` պարզապես բամբակով և հատուկ նյութի միջոցով: Կան նաև այս ապրանքանիշի լաքերի տեսականին, որոնք կատարյալ մնում են եղունգների վրա առավելագույնը 10 օր. լաքերի տեսակը նույնպես շատ է սիրվել ու ընդունվել:  Բացի դա, բոլորն անխտիր կգտնեն իրենց սիրած գույներն ու երանգները, քանզի ապրանքանիշն ունի շատ մեծ ու հարուստ գունապնակ:

Գեղեցկության սրահների համար կարանտինն «ավարտվել է» և շատերն արդեն շտապում են մատնահարդարման սրահներ իրենց մատներն ու եղունգները խնամելու ու գեղեցիկ տեսքի բերելու համար։ Նորա Աբրահամյանը պատմում է ոլորտի համար դժվար 2020 թվականի մասին՝ նշելով, որ սրահում շատ մեծ ու առաջնային  նշանակություն է տրվում հիգիենային ու ստերիլությանը, ու հաճախորդներն առանց որևէ մտավախության կրկին հնարավորություն ունեն այցելելու իրենց սիրելի մասնագետներին։

«Անցած տարին շատ կարևոր էր մեր կյանքում․ քննության տարի էր տնտեսության բոլոր ճյուղերի համար։ Այն ծանր էր ու բեկումնային, բայց պետք է շարունակել ապրել, պետք է շարունակել մատուցել որակյալ ծառայություն՝ պահելով անվտանգության բոլոր կանոնները։
Տարվա առաջին կեսին, երբ կորոնավիրուսի համավարակը պատեց ամբողջ աշխարհը, շատ լուրջ խնդիրներ առաջացան, հատկապես մեր ոլորտի ներկայացուցիչների համար։ Մենք առաջնահերթ կարևորում ենք հենց անվտանգությունն ու ջանք չենք խնայում, որպեսզի կարողանանք ստերիլությունն ապահովել։ 10 օր պարբերականությամբ հատուկ մասնագիտացված խմբերը ախտահանում են ամբողջ սրահը։ Ախտահանվում են մեզ մոտ բոլոր մակերեսները, օգտագործում ենք մեկանգամյա սպասարկման գործիքներ, առաջինն ենք, ովքեր կիրառեցին հաճախորդի և մասնագետի միջև արգելապատնեշները, որոնք հենց առողջապահական նկատառումներից ելնելով են արվել»,- մանրամասնում է Նորան։

Նշենք, որ Color Boom nail studio-ում  մատնահարդարման և ոտնահարդարման ծառայություններից բացի անցկացվում են նաև էլոս-էպիլյացիայի և դեմքի խնամիքի հետ կապված մի շարք պրոցեդուրաներ։ Այստեղ աշխատում են քաղաքի լավագույն մասնագետները, ովքեր պարբերաբար մասնակցում են միջազգային դասընթացների, վերապատրաստվում են։

Color Boom nail studio-ի 4-ամյակին ներկա էին նաև մի շարք հայտնիներ, որոնցից Արուսիկ Տիգրանյանն ու Անահիտ Կիրակոսյանը նշեցին թե ինչու են ընտրել  գեղեցկության հենց այս սրահն ու ինչպիսի նախասիրություններ ունեն մատնահարդարման հացրում։

Արուսիկը կիսվում է, որ սիրում է մինիմալստիական ոճը։
««Kiara Sky» -ի շնորհիվ եղունգներս ամուր են մնում։ Քանի որ սարքով չեն հեռացնում լաքը, եղունգները չեն փչանում»,- ասում է Արուսիկը։

Անահիտ Կիրակոսյանը շատ հասարակ ու բնական մատնահարդարում է նախընտրում, քանի որ նաև բեմում է աշխատում, և իր կերպարները պահանջում են ոչ վառ գույներ։ Քանի որ Անահիտը նաև կիթառ է նվագում, եղունգները միշտ կարճ են, բայց միշտ խնամված։

«Color Boom nail studio-ում միշտ շատ ջերմ  մթնոլորտ է, պրոֆեսիոնալ մասնագետներ են, ամեն բան արվում է ճիշտ ժամանակին, ինչը կրկին մասնագետների վարպետության արդյունքն է։ Նրանց սրտանց շնորհավորում եմ ու համոզված եմ, որ միասին դեռ շատ տարեդարձներ ենք նշելու»,-ասում է Անահիտ Կիրակոսյանը։

Color Boom nail studio-ի մատնահարդարման մասնագետներից Ջեմման  նշում է, որ այսօր թրենդային են չեզոք գույները։
«Մոխրագույնի երանգներն են այս տարի շատ ակտուալ։ Ֆրենչը դուրս չի գալիս նորաձևությունից, սակայն այժմ ավելի թրենդային են գունավոր ֆրենչ տարբերակները։ Երկրաչափական պատկերներով ու դեմքերի ստիկերներով մատնահարդարումը նույնպես նորաձև է ու բավականին սիրված հաճախորդների կողմից։
Թրենդից դուրս են եկել երկար և սուր եղունգները։ Հիմա բնական եղունգներն են նորաձև՝ բնական մատնահարդարմամբ»,-ասում է Ջեմման։

Հիշեցնենք նաև, որ Color Boom nail studio-ն մշտապես հաճելի անակնկալներ է մատուցում իր հաճախորդների համար, իսկ ընթացիկ նորությունների, դասընթացների, գույների և գեղեցիկի մասին կարող եք իմանալ` հետևելով Color Boom nail studio-ի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերին կամ զանգահարելով (044) 520-520 հեռախոսահամարով:

 

Հեղինակ՝ Տաթևեր Լազարյան