Բրուքլին Բեքհեմն ու նրա հարսնացուն Vogue-ի համար ֆոտոշարք են իրականացրել (լուսանկարներ)

Նորաձևության դիզայներ և երգչուհի Վիկտորյա Բեքհեմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի լեգենդ Դևիդ Բեքհեմի ավագ որդին՝ Բրուքլին Բեքհեմը, հարսնացուի հետ նկարահանվել է Vogue ամսագրի համար, գրում է Daily Mail-ը։

Լուսանկարչությամբ հետաքրքրվող 22-ամյա Բրուքլին Բեքհեմը լուսանկարում, որտեղ առանց վերնաշապիկի է, ցուցադրել է իր բազմաթիվ դաջվածքները։ Նա կրել է սև տաբատ և սպորտային կոշիկներ։

Ամերիկացի դերասանուհի և մոդել Նիկոլա Պելտցը գերմանական Vogue-ի ապրիլյան թողարկման համար նկարահանվել է Victoria Beckham ապրանքանիշի՝ 2021 թվականի գարուն-ամառ հավաքածուի զգեստներով։

Նշվում է, որ բացի զույգի համատեղ լուսանկարից, դերասանուհու մյուս լուսանկարներն արել է սիրելին՝ Բրուքլին Բեքհեմը։