Ջասթին Բիբերը վայելում է իր ամառային հանգիստը իր 22-ամյա կնոջ` Հեյլի Բիբերի հետ, ով ինստագրամյան էջում հաճախ է կիսվում այդ հեքիաթային հանգստից լուսանկարներով:
Այս անգամ Հեյլին լուսանկարվել է լեմուրի հետ, ով գեղեցկուհու ամենասիրելի էկզոտիկ կենդանին է:
Ջասթին Բիբերը նույնպես ուրախացրել է երկրպագուներին՝ կիսվելով կնոջ հետ սիրառատ լուսանկարով:
Երգիչը հաճախ է ներկայացնում երկրպագուներին իր գեղեցկուհի կնոջ լուսանկարները:
«Ես ամեն օր ավելի շատ եմ քեզ սիրում: Կյանքում իմ հետ կատարված ամենալավ բանն ես: Առանց քեզ ես կդառնամ ոչ ոք»,- Հեյլիի լուսանկարին կից նշել էր Ջասթին Բիբերը:
Հիշեցնենք, որ լրագրողների հետ զրույցում աստղային զույգի ընկերները հաճախ են պատմում նրանց միջև վեճերի ու անհամաձայնությունների մասին, սակայն Ջասթինն ու Հեյլին շարունակում են ուրախացնել երկրպագուներին իրենց ջերմ ու ռոմանտիկ հարաբերություններով: