Քորթնի Քարդաշյանն Instagram-ում հրապարակել է 3 տարբեր բաղադրատոմսով պատրաստված հայկական տոլմայի լուսանկար

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քորթնի Քարդաշյանն իր ինստագրամյան էջի Stories բաժնում նոր լուսանկար է տեղադրել՝ ցույց տալով հայկական տոլմայի պատրաստման երեք տարբերակ:

«Հայկական ճաշատեսակի բաղադրատոմս 3 տարեբարակով»,- իր էջում արված հրապարակմանը կից գրել է հայուհին։

Նշվում է, որ այս լուսանկարը հրապարակվել է նաև Քորթնիին պատկանող POOSH հարթակի ինստագրամյան էջում:

41-ամյա հեռուստաաստղը, որն իր հարթակը գործարկել է 2019 թվականին, դրա շրջանակում հրապարակում է հետաքրքիր բաղադրատոմսեր, առողջ ապրելակերպի կանոններ, խնամքի միջոցներ և այն ամենը, ինչ հետաքրքրում է կանանց։

Այս անգամ հարթակն անդրադարձ է կատարել հայկական տոլմայի երեք բաղադրատոմսի:

POOSH հարթակում հրապարակված լուսանկարին կից գրված է․ «Հայկական դասական բաղադրատոմս՝ երեք տարբերակով: Ընթերցողը կիսվում է տոլմայի` իր ընտանիքի բաղադրատոմսով»։