Բրեդ Փիթն ու Brioni-ն համատեղ հավաքածու են թողարկել (լուսանկարներ)

Բրեդ Փիթն ու իտալական Brioni ապրանքանիշը ներկայացրել են համատեղ BP Signature կապսուլային հավաքածուն։ Դրա համար հիմք է դարձել ամերիկացի դերասանի կերպարը «Օսկար» 92-րդ մրցանակաբաշխության արարորողության ընթացքում, երբ նա արձանիկ էր ստանում Քվենտին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում կատարած դերի համար։

Համատեղ հավաքածուում յոթ իր է ներառված՝ կոստյում, երկար թևքերով քիշմիրե պոլո, բամբակե վերնաշապիկ, սպորտային բաճկոն, թեթև վերարկու և երեկոյան պիջակ բրդյա տաբատով։

«Շատ հաճելի էր Բրեդ Փիթի հետ աշխատել BP Signature-ի մոդելների ստեղծման վրա։ Մենք հնարավորություն ենք ունեցել հարմարավետ, պարզ ու ազատ ինչ-որ բան ստեղծելու՝ առանց ոճը կամ էլեգանտությունը «զոհելու»։ Այս հավաքածուի գեղեցկությունն ունիվերսալ լինելու մեջ է»,- հայտնել է Brioni-ի դիզայնի տնօրեն Նորբերտ Շտումպֆլը։

Բրեդ Փիթը Brioni-ի դեսպան է դարձել 2019թ․-ի աշնանը։ Նրա մասնակցությամբ առաջին գովազդային արշավի նկարահանումներն անց են կացվել Լոս Անջելեսում։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Brioni (@brioni_official)