Քլոե Քարդաշյանը պատասխանել է հեյթերներին. նա ցույց է տվել կազմվածքն առանց ֆոտոշոփի

Հեռուստաաստղ, գործարար և մոդել Քլոե Քարդաշյանը պատասխանել է քննադատությանն այն բանից հետո, երբ համացանցում էին հայտնվել նրա լուսանկարները բիկինիով, որոնք ֆոտոշոփված չէին։ Կադրերը լրջորեն տարբերվում էին այն լուսանկարներից, որոնք նա հրապարակում է սոցիալական ցանցերում։

36-ամյա Քլոեն տեսանյութ է հրապարակել, որում նկարահանվել է թոփլես՝ ցույց տալով իր կազմվածքը։ Քարդաշյանը նշում է, որ ինքն այսպիսի տեսք ունի իրականում՝ առանց ֆոտոշոփի ու ֆիլտրերի։ «Ողջույն, սա ես եմ ու իմ մարմինը»,- գրել է Քլեոն։ Նա նշել, է, որ լուսանկարը, որը նախորդ շաբաթ հրապարակվել է, հիասքանչ է, բայց երբ ինչ-որ մեկը ձեզ լուսանկարում է ոչ շահեկան դիրքից և վատ լուսավորության դեպքում, դուք իրավունք ունեք խնդրելու այն ցույց չտալ ամբողջ աշխարհին։

Քարդաշյանը նշել է, որ գտնվում է մշտական ճնշման ներքո և գրեթե ամբողջ կյանքի ընթացքում ուշադրության կենտորոնում է, որ առանց այն էլ իրեն մշտապես քննադատում են՝ անվանելով Քարդաշյան-Ջեններ քույրերից «ամենաանճոռնին», ինչպես նաև լուրեր տարածում, որ ինքը ճարպի հեռացման վիրահատության է ենթարկվել։ Այդ ամենն ազդում է նրա հոգեկան առողջության վրա։

«Գրեթե անտանելի է փորձել համապատասխանել անհնար ստանդարտներին, որոնք հանրությունը սահմանել է ինձ համար։ Արդեն ավելի քան տասը տարի յուրաքանչյուր լուսանկարի թերություն ու անկատարելություն ենթարկվում է միկրովերլուծության և ծաղրի։ Եվ աշխարհն ինձ դրանց մասին հիշեցնում է ամեն օր»,- գրել է Քլոեն։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Khloé Kardashian (@khloekardashian)