«Հետևորդներս արդեն մի քանի օր է գրում են ինձ, որ կուրծքս կախված է»․Գոհար Ավետիսյանը՝ իմպլանտներ տեղադրելու մասին

Ռուսաստանաբնակ հայտնի դիմահարդար, ոճաբան, երգչուհի Գոհար Ավետիսյանը, որն այժմ ընտանիքի հետ հանգստանում է Մալդիվներում, նոր լուսանկարներ է հրապարակել լողազգեստով ու խոսել իր մարմնի խնդիրների մասին։

«Հետևորդներս արդեն մի քանի օր է գրում են ինձ, որ կուրծքս կախված է։ Ուզում եմ ասել, որ վիրահատությունից առաջվա համեմատ ներկայիս տեսքն ուղղակի գլուխգործոց է։ Իմ կրծքերը սիլիկոնե չեն։ Ես ունեմ կախված մաշկ, որը իմ 100–ից ավելի նիհարելու փորձերի հետևանքն է»,–գրել է դիմահարդարը։

Նա խոստովանել է, որ իրեն ավելի շատ բնական կրծքի ձևն է դուր գալիս, քան արհեստական սիլիկոնի, սակայն չի բացառել, որ մի քանի երեխաներ ունենալուց հետո գուցե որոշի իմպլանտներ տեղադրել։
Նշենք, որ Գոհարը վերջերս ավելորդ քաշից ազատվելու համար դիմել էր պլաստիկ վիրահատության։
Նա խոստովանել էր, որ այլևս հոգնել է դիետաներից։ Այժմ դիմահարդարը նկատելիորեն բարեկազմ է դարձել։