Լեմս Ներսիսյանը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին կներկայացնի «Էրգիր Ավետյաց» ցուցահանդեսը

Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կերպարվեստի ամբիոնի պրոֆեսոր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ նկարիչների միության անդամ, ՀՀ վաստակավոր գործիչ, ՌԴ կրթության ակադեմիայի ակադեմիկոս Լեմս Ներսիսյանը կներկայացնի «Էրգիր Ավետյաց» խորագրով ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին: Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա ապրիլի 15-ին Հայաստանի նկարիչների միությունում:

Ցուցադրությունը ներկայացնում է 1915 թվականի թուրքական ոճիրներին և Հայոց ցեղասպանությանն առնչվող աներևակայելի ողբերգական իրողությունները՝ օտարերկրյա նշանավոր քաղաքական գործիչների, պատմաբանների, ճանապարհորդների, իրավաբանների, գրողների մեկնաբանություններով:Ցուցադրությանը ներկայացված Արևմտյան Հայաստանի բնանկարները և մեկնությունները՝ ներկայացնում են Օսմանյան կայսրության կողմից հայերի բնաջնջման իրական դրդապատճառները:
«Էրգիր ավետյաց ցուցադրությունը» ևս հերթական անգամ ի լուր աշխարհի դատապարտում է Հայոց ցեղասպանությունը և հատուկ արձանագրում, որ այն արդեն ճանաչված իրողություն է միջազգային հանրության և ամրագրված առաջադեմ և քաղաքակիրթ հասարակության կողմից:
Ցուցադրությունը կտևի տասը օր:
Ցուցահանդեսում ներկայացված ստեղծագրծություները ցուցադրվել են Ֆրանսիայում և Ստրասբուրգում:

Ցուցահանդեսն իրականացվում է Հայաստանի նկարիչների միության և «ԱրթԶ» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ: