«Միսիս աշխարհ 2020» տիտղոսակիրը սկանդալից հետո հայտնվել է ճաղերի հետևում

Ոստիկանությունը հարձակում գործելու և վնաս պատճառելու մեղադրանքով ձերբակալել է «Միսիս Շրի Լանկա 2019» և «Միսիս աշխարհ 2020» տիտղոսակիր Քերոլայն Ջուրիին, որը հարձակվել է «Միսիս Շրի Լանկա 2020» տիտղոսակիր Պուշպիկա դե Սիլվայի վրա վրա ու հենց բեմում վերջինիս կապտորեն գլխից հանել թագը:

«Մենք ձերբակալել ենք Ջուրիին և նրա գործընկեր Չուլա Մանամենդրային՝ «Նելում Պոկունա» թատրոնում հարձակում գործելու և մարմնական վնասվածք հասցնելու մեղադրանքով», – ասել է ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյա Աջիթ Ռոհանան:

«Միսիս Շրի Լանկա 2020» տիտղոսակիր Պուշպիկա դե Սիլվան Կոլոմբոյի ոստիկանական բաժանմունքի մոտ լրագրողներին հայտնել է, որ պատրաստ է հրաժարվել մեղադրանքներից, եթե Ջուրին հրապարակավ ներողություն խնդրի, սակայն վերջինս մերժել է առաջարկը:

«Փորձեցի հարցին լուծում տալ դատարաից դուրս, սակայն նա մերժեց։ Կարող եմ ներել, սակայն չեմ մոռանա», – հավելել է Դե Սիլվան։

Ոստիկանությունը հայտնել է, որ ապրիլի 19-ին նշանակվել է դատական նիստ, իսկ մինչ այդ երկու կանայք ազատ են արձակվել գրավի դիմաց։31-ամյա Փուշպիկա դե Սիլվան այս տարի արժանացել է «Միսիս Շրի Լանկա» տիտղոսին, սակայն մինչ նա կհեռանար բեմից, 2019-ի տիտղոսակիր Քերոլայն Ջուրին, որը նաև «Միսիս աշխարհ 2020»-ի հաղթողն է, մոտեցել է Դե Սիլվաին և հանել է նրա թագը՝ այդ ընթացքում վնասելով վերջինիս գլուխը։

«Ինչ վերաբերում է «Միսիս Շրի Լանկա»-ին մասնակցությանը, կա կանոն, որի համաձայն՝ պետք է ամուսնացած լինել, այլ ոչ թե ամուսնալուծված»,- ասել է նա՝ թագը դնելով երկրորդ տեղը զբաղեցրած մասնակցի գլխին։