HBO-ն «Գահերի խաղ»-ի թեմատիկայով ադամանդներով և սուտակներով զարդարված վիշապի ձու է ստեղծել

Ֆրանսիական հանրահայտ Fabergé ընկերությունը, որը զբաղվում է ոսկերչական իրերի արտադրությամբ, համագործակցել է HBO հեռուստաընկերության հետ և ստեղծել ավելի քան 2 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ առասպելական վիշապի ձու` հանրահայտ «Գահերի խաղը» հեռուստասերիալի թեմատիկայով, գրում է Luxury Launches-ը:

Նշվում է՝ ոսկերչական ձուն, որն ամբողջովին զարդարված է սուտակներով և ադամանդներով, վաճառքի կհանվի 2021-ի վերջին և կարժենա 2 միլիոն 200 հազար ԱՄՆ դոլար:
Ձուն մշակել են ոսկերչության առաջատար մասնագետ Լիզա Թալգրենը և «Գահերի խաղը» ֆիլմի  գեղարվեստական դիզայներ Միշել Քլեփթոնը:

«Բացված ձուն ներկայացնում է «բոսորագույն վիշապի տարածած թևերը և թագը, որը Դեյեներիս Թարգարիենը կկրեր, եթե նրան հաջողվեր տիրանալ երկաթե գահին»,- շեշտել են ընկերությունից։