Խոյ
Հարմար օր է զրուցելու համար բոլոր այն մարդկանց հետ, ում հետ վերջերս լեզու չեք գտել: Հնարավոր է պարզվի, որ տարաձայնությունները մանրուքների շուրջ են եղել և կարելի է դրանք անտեսել: Հաջող օր է բանակցությունների համար, իսկ օտարերկրացիների հետ հանդիպումները հեռանկարային կլինեն։
Ցուլ
Ֆինանսական լուրջ կորուստներ կրելու վտանգ կա: Պարտականությունների հանդեպ ձեր անլուրջ մոտեցումը կհանգեցնի մի շարք սխալների, ինչը դժգոհություն կառաջացնի ղեկավարության շրջանում: Մյուս կողմից դուք փայլուն լուծումներ կտաք ոչ ստանդարտ խնդիրներին և կվաստակեք բարձր պարգևատրում ստանալու բոլոր հնարավորությունները։
Երկվորյակներ
Բարեհաջող օր է կենտրոնացում, գիտելիքներ ու փորձ պահանջող աշխատանք կատարելու համար: Հնարավոր է արդյունավետ համագործակցություն, կլինեն նաև գործնական գայթակղիչ առաջարկներ : Այսօր աշխատանքը փոխելու որոշում կայացրած երկվորյակները հետագայում չեն զղջա:
Խեցգետին
Լարված ու բարդ օր է, երբ դուք իրար ետևից հիմար սխալներ եք թույլ տալիս: Ցանկալի չէ ձեռնարկատիրական գործունեություն սկսելը, գործարքներ կնքելը, հատկապես ` խոշոր: Դուք ձգտում եք ամրապնդել ձեր պրոֆեսիոնալ դիրքերը, սակայն ոչ մի լավ բանի դա չի բերում: Շատ դժվար է ընդհանուր լեզու գտնել ազդեցիկ մարդկանց և ավագ ազգականների հետ:
Աշխատեք գործել շատ զգույշ, նախաձեռնություն հանդես բերեք միայն այն դեպքերում, երբ դա խիստ անհրաժեշտ է: Կարելի է տնային գործերով զբաղվել, սակայն պետք է ձգտեք խուսափել գերհոգնածությունից:
Առյուծ
Այսօր ստիպված կլինեք տագնապել` ամեն ինչ չէ, որ ձեր ուզածով է ստացվում, և ստիպված եք լինելու հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ: Սակայն դժվարությունները ձեզ չեն վախեցնում, դուք հիանալի եք գլուխ բերում մի շարք խնդիրների լուծումը, լսում եք ձեր նախազգացման հուշումներին և դրա շնորհիվ գտնում օպտիմալ լուծումներ: Օրը հարմար է գիտական գրականություն ընթերցելու, իմացաբանական ֆիլմեր դիտելու համար:
Օրվա երկրորդ կեսը հիանալի ժամանակահատված է գնումներ կատարելու համար` ձեր բոլոր ձեռքբերումները հաջող կլինեն: Արժե հատկապես մեծ ուշադրություն դարձնել վառ, անսովոր իրերի վրա` ճաշակը ձեզ չի խաբի, և դուք ճիշտ ընտրություն կանեք:
Կույս
Այսօր ձեզ բազմաթիվ հանդիպումներ են սպասում: Շրջապատի վրա լավ տպավորություն թողնելը այդքան հեշտ չի լինի, սակայն եթե դուք այնուամենայնիվ ջանքեր թափեք, ապա այդ խնդիրը հիանալի գլուխ կբերեք: Օրը հարմար է արտասահմանցիների հետ շփումների համար, իսկ նշանի բիզնեսմեն ներկայացուցիչների համար շանս կստեղծվի նոր գործընկերներ գտնել արտերկրում:
Բարենպաստ օր է հեռավոր ուղևորությունների համար, հատկապես` ռոմանտիկ: Լավ կանցնեն և աշխարհիկ միջոցառումները: Հիշեք, որ այսօր ձեր օրգանիզմը հատկապես զգայուն է ալկոհոլի նկատմամբ, այդ իսկ պատճառով հրաժարվեք սպիրտային խմիչքներից:
Կշեռք
Օրվա առաջին կեսը բավական լարված կլինի` դա անհանգիստ ժամանակահատված է, երբ բարդություններ և խնդիրներ ծագում են բավական հաճախ, իսկ դրանք հարթելը միանգամից չի հաջողվում: Սակայն աստիճանաբար ամեն ինչ իր տեղն է գալիս, դուք վերջապես հասկանում եք իրերի դասավորությունը: Հնարավոր են տարաձայնություններ ղեկավարության հետ, և դուք խելամիտ կլինեք, եթե որոշ ժամանակ զերծ մնաք աշխատակիցների հետ ձեր պատվախնդիր պլաններով կիսվելուց:
Օրվա երկրորդ կեսը դասավորվում է համեմատաբար հաջող: Դա հաճելի հանդիպումների, ուրախալի լուրերի, անակնկալների ժամանակահատված է:
Կարիճ
Աշխատեք փիլիսոփայորեն վերաբերվել այն բանին, որ այսօր ձեզ այցելող ոչ բոլոր գաղափարներն են, որ անմիջապես իրականացվում են: Պետք է զինվել համբերությամբ` դուք կսկսեք գործել այն պահին, երբ կգա դրա համար առավել բարենպաստ պահը: Ցանկալի չէ այսօր գործնական բանակցություններ վարելը, ձեր կարիերային վերաբերող հարցեր քննարկելը:
Կարող են ֆինանսական խնդիրներ ծագել, ընդ որում` բավական զգալի: Դրա հետ մեկտեղ էլ, ցանկալի չէ փող պարտք վերցնելը` ավելի լավ է կրճատել ծախսերը: Արժե հետևել ավագ սերնդի ազգականների խորհուրդներին:
Աղեղնավոր
Դժվար թե այսօր որևէ բան ձեր կյանքում շրջադարձորեն փոխվի դեպի դրականը, սակայն այնուամենայնիվ օրը կանցնի բավական հաճելի: Դուք տրամադրված եք լավատեսորեն, բարյացկամ եք, բաց` շփումների համար, և պատահական չէ, որ այդքանից հետո մարդիկ ձգտում են դեպի ձեզ: Վառ են արտահայտված ձեր լիդերական ունակությունները, և շանս կունենաք հավաքել համախոհների խումբ, որոնց հետ համատեղ կկարողանաք իրականացնել ձեր պատվախնդիր ծրագրերը:
Օրը հարմար է ազգականների, ընկերների, սիրելի մարդու հետ շփումների համար: Հիանալի օր է ընտանիքի անդամներին հաճելի նվերներ անելու համար:
Այծեղջյուր
Օրը դասավորվում է բավական հաջող: Զգուշավորության, ինչպես նաև ցանկացած խնդրի լուծմանը պրակտիկ մոտեցում ցուցաբերելու շնորհիվ դուք խուսափում եք սխալներից, ոչ մեկի թույլ չեք տալիս ձեզ մոլորեցնել: Ոչ միշտ է հաջողվում արագորեն համաձայնության գալ ղեկավարության հետ, սակայն դուք կարողանում եք անհրաժեշտ համառություն հանդես բերել:
Դուք դրական էմոցիաների կարիք ունեք, այդ իսկ պատճառով էլ զվարճալու առիթը բաց չեք թողնում: Այս առումով ճիշտ’ տեղին կլինեն մերսման կենտրոններն ու սպա-սրահները: Երեկոն հիանալի ժամանակահատված է հին ընկերոջ հետ զբոսնելու համար:
Ջրհոս
Ոչ միանշանակ օր է: Օրվա առաջին կեսին ոչ մի լավ բան ձեզ մոտ չի ստացվում, մի անհաջողությունը հաջորդում է մյուսին, և պատահական չէ, որ ձեռքերը վայր են իջնում, ու գործելու ցանկությունն էլ լիովին վերանում է: Սակայն հերիք է, որ մի քիչ սպասեք, և իրավիճակը շրջադարձորեն կփոխվի: Ողջ պատճառը, իհարկե, բարենպաստ միտումների մեջ է, որոնք աստիճանաբար թափ են հավաքում:
Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակահատված է կարճատև ուղևորությունների համար, այդ թվում և` գործնական: Չի բացառվում ծառայողական սիրավեպի սկիզբ:
Ձկներ
Օրվա էմոցիոնալ ֆոնն աչքի է ընկնում ծայրահեղ անկայությամբ` ձեր տրամադրությունը փոփոխական է, ձեզ հետ լեզու գտնելը` դժվար: Աշխատավայրում կոնֆլիկտները ծագում են բավական հաճախ, նշանի բազմաթիվ ներկայացուցիչներ չեն հասցնում դրանք հարթել: Հնարավոր են ֆինանսական կորուստներ, ճիշտ է` դրանք աննշան են, սակայն դրանից կորուստը պակաս ցավալի չի դառնում:
Հնարավոր է դառնում լավ հարաբերություններ պահպանել ընտանիքի անդամների հետ` դուք հասկանում եք, թե ինչ կարևոր է փոխզիջում գտնելը և գնում եք զիջումների: Գնումներ անելիս պետք չէ ընկնել արտառոց բաների ետևից` դասականն այսօր ձեզ շատ ավելի է սազում: