Աշխարհի ամենահարուստ կանայք․ Forbes

Forbes-ի 2021 թվականի աշխարհի ամենահարուստ կանանց վարկանիշում առաջին տեղը զբաղեցրել է L’Oréal բիզնես կայսրության ժառանգորդուհի Ֆրանսուազա Բետանկուր Մայերսը՝ 24.7 միլիարդ դոլարով: Երկրորդ տեղում է Walmart-ի ժառանգորդուհի Էլիս Ուոլթոնը (61.8 միլիարդ դոլար): Երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Amazon-ի հիմնադրի նախկին կինը՝ Մաքենզի Սքոթը՝ 53 միլիարդ դոլարով:

Այնուհետև հաջորդում են Դեվիդ Կոխի այրին՝ Ջուլիան (46.4 միլիարդ դոլար), Las Vegas Sands խաղատան օպերատորի բաժնետոմսերի հիմնական փաթեթի սեփականատեր Մարիամ Ադելսոնը (38.2 միլիարդ դոլար), Mars Inc.-ի համասեփականատեր Ժակլին Մարսը (31.1 միլիարդ դոլար), Country Garden Holdings ընկերության հիմնադրի դուստր Յան Հուեիյանը (29.6 միլիարդ դոլար), BMW-ի ժառանգորդուհի Սյուզան Քլաթեն (28.7 միլիարդ դոլար), Ավստրալիայի ամենահարուստ քաղաքացի, Hancock Prospecting Group-ի ղեկավար Ջինա Ռայնհարթը (23.6 միլիարդ դոլար) և չիլիական հանքարդյունաբերական Antofagasta ընկերության վերահսկող Այրիս Ֆոնթբոնը (23.3 միլիարդ դոլար):

Ընդհանուր առմամբ, վարկանիշում ընդգրկված է 328 կին, որից 108-ը գործարար կանայք են, որոնք իրենց կարողությունը վաստակել են ինքնուրույն: Ցուցակի ամենաերիտասարդ self-made միլիարդատիրուհին Bumble ծանոթությունների ծառայության համահիմնադիր 31-ամյա Ուիթնի Վուլֆ Հյորդն է, որի կարողությունը գնահատվում է 1.3 միլիարդ դոլար: