Մեգան Մարքլի մայրիկն առանձնահատուկ դեր ունի թագավորական ընտանիքում

Թագավորական ընտանիքի ընկերներից մեկը լրագրողների հետ զրույցում անկեղծացել է՝ պատմելով, որ Մեգան Մարքլն ու արքայազն Հարրին առանձնահատուկ վերաբերմունք ունեն Մեգանի մոր՝ Դորիայի նկատմամբ, ում բոլոր խորհուրդները զույգը միշտ լսում ու կատարում է:

Մարքլի մայրը հանգիստ, բարեհամբույր կին է: Դորիան նաև յոգայի վարպետ է: Չնայած իր զուսպ ու հավասարակշռված բնավորությանը, Դորիան պատրաստ է ամեն ինչի, երբ հարցը վերաբերվում է իր դստերը:
Դորիան ապրում է Լոս Անջելեսում, սակայն դա նրան չի խանգարում հաճախ տեսնել դստերն ու թոռնիկին: Մեգանը օրվա մեջ շատ ժամանակ է հատկացնում մոր հետ հեռախոսազրույցներին և ամեն փոքր հարցի դեպքում դիմում է մայրիկի օգնությանը:

Մեգան Մարքլի մայրիկն առանձնահատուկ դեր ունի թագավորական ընտանիքում, որովհետև Դորիայի բոլոր խորհուրդներին պարտադիր կերպով հետևում է ոչ միայն Մեգանը, այլ նաև արքայազն Հարրին: Արքայազնը Դորիային համարում է իամստուն կին, և հիանում է նրանով:
Շշուկներ են պտտվում, որ հենց մոր հորդորով ամիսներ առաջ Մեգանը հեռացրեց իր որդու՝ Արչիի դայակին: