«Դա մեզ սպանում է»․ բժիշկը պատմել է ամենավտանգավոր սննդամթերքի մասին, որը մենք օգտագործում ենք ամեն օր

Անհրաժեշտ է կրճատել օրվա չափաբաժնում օգտագործվող հացի քանակը։ Youtube-ի իր ալիքում հացի վնասակարության մասին պատմել է բժիշկ-դիետոլոգ Ալեքսեյ Կովալկովը։
Միևնույն ժամանակ նա կոչ է արել հացը չփոխարինել նմանօրինակ սննդամթերքով։ Նրա խոսքով՝ մարդկանց մեծ մասը չի ծախսում այնքան էներգիա, որքան ստանում են հացի օգտագործումից։ Ըստ նրա՝ մեկ կտոր հաց «վաստակելու» համար պետք է մեկ ժամ անցկացնել մարզադահլիճում։

«Եթե համեմատենք շաքարի հետ, ապա հացի գլիկեմիկ ինդեքսի մակարդակը 80 է, իսկ շաքարինն ընդամենը 65 է։ Ստացվում է, որ հացը շատ ավելի վնասակար է, քան շաքարը։ Դա մեզ սպանում է, քայքայում մեր ենթաստամոքսային գեղձը», – ընդգծում է բժիշկը։
Մասնագետը խորհուրդ է տալիս ամբողջությամբ չհրաժարվել հացից, սակայն այն պետք է ուտել ոչ ավելի, քան տարին երկու-երեք անգամ: