Երգիչ, երգահան Գրիգոր Կյոկչյանն այսօր ամուսնանում է:
Նրա ընտրյալն Իրինա Հարությունյանն է:
Զույգը պսակադրվել է Երևանի Սուրբ Զորավոր Աստվածածին եկեղեցում։ Համացանցում տեսանյութեր են տարածվել եկեղեցում զույգի պսակադրությունից և հարսանեկան առաջին պարից։
Հարսանեկան խնջույքին ներկա են երգչուհի Արփի Գաբրիելյանի քույրը՝ Անի Գաբրիելյանը, երիտասարդ երգչուհի Մերի Քոչարյանը և այլք։