Սոսո Պավլիաշվիլին Խոր Վիրապում աղավնիներ է բաց թողել երկինք (տեսանյութ)

Հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին Հայաստանում աղավնիներ է երկինք բաց թողել։

Instagram-ում հրապարակած տեսանյութում Պավլիաշվիլին աղավնիներ է թռցնում Խոր Վիրապ վանական համալիրի տարածքում։

«Խաղաղություն բոլորիս և մտքի պայծառացում։ Սիրով Հայաստանից»,- հրապարակված տեսանյութն այսպես է մեկնաբանել էստրադային երգիչը։

Նշենք, որ Սոսո Պավլիաշվիլին հայտնի է իր հայասեր դիրքորոշմամբ ու մշտապես իրեն ներկայացնում է որպես Հայաստանի բարեկամ։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Сосо Павлиашвили (@soso_pavliashvili_official)